Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ասպարտամը չի նպաստում նիհարելուն. գիտնականներ. news.am

Ասպարտամը չի նպաստում նիհարելուն. գիտնականներ. news.am

Ասպարտամը քիմիական նյութ է, որն այսօր հաճախ են օգտագործում սննդում եւ «դիետիկ» ըմպելիքում՝ որպես շաքարին փոխարինող: Harvard Medical School-ի գիտնականները պնդում են, որ այն ո՛չ միայն չի օգնում մարդկանց նիհարել, այլեւ, հակառակը, նպաստում է քաշ հավաքելուն:

Հետազոտություն կատարած գիտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Ռիչարդ Հոդինը պարզաբանել է, որ սովորաբար շաքարի փոխարինող են օգտագործում ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդիկ: Նրանք կարծում են, որ դա քայլ է դեպի առողջ կենսակերպ, բայց այդպես չէ: Պրոֆեսորի խոսքով՝ մկների վրա կատարված փորձը ցույց է տվել, որ ասպարտամն իրականում արգելափակում է աղիքային հիմնային ֆոսֆատազի (IAP) աշխատանքը, իսկ դրանում պարունակվող ֆենալալանինը խանգարում է էնզիմի աշխատանքին, որը, նախկինում կատարված հետազոտությունների համաձայն, խոչընդոտում է դիաբետի, ճարպակալման եւ մետաբոլիկ համախտանիշի առաջացմանը: Այսպիսով, ասպարտամի օգտագործումը կարող է մեծացնել այդ բոլոր խնդիրների առաջացմանը:

Գիտափորձերի առաջին փուլում գիտնականները պարզել են, ո IAP-ի ակտիվությունը նվազում է, եթե այն ավելացնում են ասպարտամով քաղցրացված ըմպելիք պարունակող լուծույթին: Երբ դրանում ասպարտամի փոխարեն շաքար է եղել, IAP-ն նույնքան ակտիվ է մնացել, որքան եղել է: Էնզիմը հիմնականում արտադրվում է բարակ աղիներում, եւ երբ հետազոտողները մկներին այդ հատվածում ասպարտամի լուծույթ են ներարկել, էնզիմի ակտիվությունը նվազել է: Ասպարտամի փոխարեն աղ պարունակող լուծույթը նման արդյունք չի ունեցել:

Ասպարտամի աշխատանքի մեխանիզմը հասկանալու համար գիտնականները մկների չորս խմբի մասնակցությամբ փորձ են անցկացրել: Կրծողներին հետեւել են 18 շաբաթ: Առաջին խումբը սնվել է սովորական սննդով եւ ասպարտամով քաղցրացված ջուր է խմել, երկրորդ խումբը նորմալ սննդակարգ է ունեցել եւ միայն սովորական ջուր է խմել: Երրորդ եւ չորրորդ խմբի կենդանիների սննդակարգը պարունակել է մեծ քանակությամբ ճարպեր, բայց երրորդ խմբի մկներն ասպարտամով ջուր են խմել, չորրորդ խմբի կենդանիները՝ սովորական ջուր:

18 շաբաթ անց հետազոտողները չափումներ են կատարել՝ կշռել են մկներին եւ հետազոտություններ կատարել: Առաջին եւ երկրորդ խմբի մկների քաշը գրեթե չի տարբերվել, իսկ ահա երրորդ խմբի կրծողներն ավելի շատ քաշ են հավաքել, քան չորրորդ խմբի մկները: Ինչ վերաբերում է արյան հետազոտության ցուցանիշներին. անկախ սննդակարգից՝ այն մկները, որոնք ասպարտամով ջուր են խմել, արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաեւ ալֆա ուռուցքի (բորբոքման բիոմարկեր) նեկրոզի գործոնը բարձր է եղել: Այսպիսով, ասպարտամը բացասաբար է ազդել փորձի մասնակից կենդանիների առողջության վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Viveris.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ